«Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ում չէր ձեռնտու» հարցին հստակ պատասխան կա՝ ո՛չ Թուրքիային, և ո՛չ էլ ՌԴ-ին, կարող եմ ասել նաև ՀՀ-ին, սակայն «խաղասիրական» և «տարոնական» 25-ամյա կառավարման արդյունքում ՀՀ-ն դերակատար չէ դրանց փախհարաբերություններում:
Կարծես թե դա պետք է ձեռնտու չլինի նաև Սիրիային, որի թիկունքին այսօր կանգնած է ՌԴ-ն, քանի որ պարզ չէ, թե ինչ շահ կունենա Ասադը:
Իսկ «ում էր ձեռնտու» հարցին կան պատասխանի հստակ տարբերակներ՝ արմատական մահմեդական շարժմանը, ԱՄՆ-ին, եվրոպական այն երկրներին, ովքեր կողմ են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շարունակմանը, և վերջապես Ուկրաինային, որի արևելքում կրկին լսվեցին համազարկեր:
Վախթանգ Սիրադեղյան