Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունը։

Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլեւս չեն ունենալու։

Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ "պրովոկատոր այծի'" դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։

Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, Բոինգի պատմությունը վկա. քանի Հայաստանում անիշխանություն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։

Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանություն եւ ցանկացած պահ իրավիճակը կարող է պայթել, հետեւապես անկայունություն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլեւ նրա հետ հույսեր չի կապում։

Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է»