Վերջին երկու տարիների ընթացքում Բարաք Օբամայի վարչակազմը աջակցում է քուրդ ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներին (YPG), որպես իր ցամաքային ուժերին աջակից Սիրիայում Իսլամական պետության զինյալների դեմ պայքարում: YPG-ն ստանում է հզոր աջակցություն է Վաշինգտոնից, Վաշինգտոնը իր աջակցությունն է ցուցաբերում նաև Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF): Հայտնիէ, որ Թուրքիան ինչպես YPG-ին, այնպես էլ մնացած բոլոր քրդական ռազմական միավորումներին կապում է PKK- ի:
Հայտնի է, որ PKK-ն և YPG-ն ունեն ընդհանուր նպատակներ և այսօր հենց YPG-ի միջոցով է իրականացվում PKK-ի զինումը, ինչպես նաև PKK-ին անհրաժեշտ ռազմական մասնագետների ապահովումը: Հենց սա է պատճառը, որ Թուրքիան Սիրիայի տարածքում գործող YPG-ին նույնպես համարում է ահաբեկչական կառույց:
Թուրքերի համար քրդերի հարցը այս պահին օդում կախված վտանգավոր փուչիկ է, քանի որ Օբամայի հեռացումից հետո դեռևս հայտնի չէ ,թե Դոնալդ Թրամփը ինչ քաղաքականություն է վարելու այս հարցում: Այժմ Թուրքիան փորձ է անում օգտվել այս անցումային իրավիճակից՝ Օբամայից Թրամփ, և քրդական հարցը մեկաուսացնել:
Թուրքիան այժմ Սիրիայի հյուսիսում Սիրիայի ազատ բանակի (FSA) հետ միասին փորձ է անում նաև մեկուսացնել YPG-ին և կտրել PKK-YPG ցմաքային անմիջական կապը: Վերջին օրերին տեղի ունեցած պայթունները Թուրքիայում գալիս են ապացուցելու մի բան, որ մահապարտները Թուրքիային թելադրում են խաղի իրենց կանոնները : Անկարան քրդական հարցի լուծման բանալին տեսնում է Սիրիայում YPG-ի վերացմամբ, որը նրա համար անհասանելի երազանք է, քանի որ YPG-ն վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան և Գերմանիան, ունի իր պաշտոնական ներկայացուցչությունը և վայելում է այդ երկրների աջակցությունը:
Կարեն Հովհաննիսյան