Գազարի հյութը չափազանց առողջարար է: Այս հյութի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կհեշտացնի ձեր կյանքը: Խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշից առաջ 1 բաժակ գազարի հյութ խմել:

 


Բաղադրություն
1 գազար
2 նարինջ
Կես վարունգ
5-10 անանուխի տերև
20 գ թարմ կոճապղպեղի արմատ
Լվացեք և մաքրեք նարինջը: Կտրատեք բաղադրիչներն ու լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք անանուխի տերևները և լավ խառնեք:
Նարինջը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է, որն ամրացնում է իմունիտետը:
Անանուխի տերևները հրաշալի են ինհալացիաների դեպքում:
Կոճապղպեղը հանգստացնում է գլխացավերը, որոնք ի հայտ են գալիս ալերգիաների արդյունքում: Այն նաև հզոր հակաօքսիդանտ է: