Երեկ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ՝ պահանջում էին նրա վերադարձը ակտիվ քաղաքականություն: Չնայած նրան, որ քաղաքացիների երթը համնկել էր ԲՀԿ քաղխորհրդի նիստի հետ, քաղաքացիները չէին սպասել նիստի ավարտին, անմիջապես երթով գնացել էին պահանջելու Ծառուկյանի վերադարձը:

 


Ճիշտ է, երթին զուգահեռ սոցիալական կայքերում աննախադեպ խառնաշփոթ էր տիրում՝ մեկնաբանություններ թողնողների մի մասը կողմ էր արտահայտվում Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, մյուսը՝ թեկուզ և թվով քիչ, դեմ, սակայն հարցը նրա մեջ է, որ Գագիկ Ծառուկյանի անվան հետ նույնիսկ նվազագույն առնչություն ունեցող միջոցառում՝ աննախադեպ զարգացումների առիթ է հանդիսանում, կարծեք թե հայրենի լրատվավերլուծական դաշտը նոր շունչ է առնում, երբ ամեն անգամ հոլովվում է նրա անունը:

 


Ծառուկյանը դեռ չի հայտարարել, որ վերադառնում է քաղաքականություն, բայց արդեն բոլորը շտապում են վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու: Այս հանգամանքը կարող է խոսել մեկ բանի մասին, որ Գագիկ Ծառուկյանը ճիշտ ճանապարհով է գնացել և գնում, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը առ այսօր ամենաբարձրն է և, որ նրա հետ հույսեր է կապում ժողովուրդը…
Սրանից լավ գնահատական չի կարող ուղղակի լինել պետական գործչի համար, սրանից լավ ազդակ չի կարող լինել այն տարիների քրտնաջան աշխատանքի համար, որ կատարվել է Ծառուկյանի կողմից հանուն Հայրենիքի և հանուն մեր ժողովրդի բարեկեցության…

 

Ավետիս Մինասյան