Ռուսաստանի համար Հայաստանն իսկական գլխացավանք է դարձել։ Չնայած նրան, որ նույնիսկ մեր արատաքին քաղաքականությունն ենք հանձնել այս պետությանը և որևէ քայլ չենք անի, եթե նույնիսկ դա մեր ազգային շահերից բխի, առանց Ռուսաստանի ուղղորդումների, հրահանգավորումների, միևնույն է մեր գոյությունն անգամ խանգարում է այս Ռդ-ին որոշ պետությունների հետ համագործակցություն կառուցելիս։ Առաջին աչք ծակող օրինակը Ռուսաստան-թուրքական պետություններ հարաբերություններ են։ Ռդ-ն լավ է հասկանում, որ հատկապես միջինասիական թուրքկան պետությունները՝ նույն Ղազախստանը և Ղրղզստանը իր հետ փոխհարաբերություններում ունեն մի շարք ամբիցիաներ, որոնց թվում է նաև Հայաստանը՝ որպես թուրքական երկու պետությունների հետ կնճռոտ հարաբերություններ ունեցող երկիր։

 


Հիմա քանի որ ՌԴ-ի համար միջինասիական այս երկրները Թուրքիայի ազդեցությունից զերծ պահել և կաղապարի մեջ տեղավորելը կենաց մահու հարց է (հենց այս նպատակով են ստեղծվել անիմաստ կազմակերպություններ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն), ՌԴ-ն տարիներ շարունակ թուրքական աշխարհի հետ հարաբերակցվելու քաղաքականությունը վարել է հայ ժողովրդի շահերի ոտնահարման հաշվին։ Դե իսկ ՌԴ-ի փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ որակապես բոլորովին այլ նշանակություն ունեն ՌԴ-ի համար, և Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու մտադրությունը ՌԴ-ն իրագործելու է դարձյալ Հայաստանի շահերի հաշվին, քանի որ դարձյալ նրա կոկորդին մնացած և չմասվող պատառը մենք ենք։

 

Իսկ եթե ՌԴ-ն ուղղակի որոշի մի օր մեզ կուլ տալու տեղը դուրս թքել մեզ և ինքը չի խեղդվի և մենք կզգանք թե ինչ է վերջապես անկախությունը։

 

 

Արմինե Վարդավանյան