Արդեն մի քանի օր էր, ինչ մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին Գագիկ Ծառուկյանը լուրերի իսկությունը փաստելու համար հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշեց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է բացի փակված էջը:
Ինչու այսպես բուռն ընդունվեց Գագիկ Ծառուկյանի այս արձագանքը կապված նրա հավանական վերադարձի հետ և դարձավ քննարկվելիք լուրերի թոփ թեման հասկանալի է, քանզի այն գործունեությունը, որ տարիներ շարունակ ծավալում է Գագիկ Ծառուկյանը, ժողովրդի մոտ առաջացրել է միայն վստահություն, սեր և հարգանք: Տրամաբանական է, որ այն մարդը, ով ջանք ու եռանդ չի խնայում երկրի տնտեսության զարգացման համար, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը ամրապնդելու ըստ այդմ ազգը համախմբելու համար, սպորտում լրջագույն ձեռքբերումնների ըստ այդմ երկրի ճանաչողության համար, գյուղացիների խնդիրները լուծելու համար, ուսանողի վարձավճարները փոխանցելու համար, գիտական, մշակության ծրագրերըին աջակցելու և ֆինանսավորելու համար, առևտրականների համար պայման և հնարավորություն ստեղծելու համար ուղղակիորեն չի կարող հասարակության կողմից չընդունվել, քանզի նման գործերն են այն խոսուն վկաները, ինչն ենթադրում է անշահախնդրություն, սրտացավություն և նվիրվածություն սեփական ժողովրդին և պետությանը: Նմանատիպ վարքագծով և կենսագրականով հանրությանը հայտնի գործիչները բոլոր ժամանակներում էլ պահանջված են եղել, որպես լիդեր, որպես առաջնորդ, իսկ ներկայիս Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների ֆոնին, տեսնել նման վստահելի, ուժեղ և վեհանձն մարդու քաղաքական դաշտում օրհասական բնույթ է կրում, դա է ամենկարևոր պատճառներից մեկը, որ հասարակությունը ցանկանում է երկրի բարձրադիր հարթակներում տեսնել մեկին, ով իրապես տեղյակ է և իզորու է լուծել նույն այդ ժողովրդին անհանգստացնող խնդիրները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն իր ձեռքբերումների և հեղինակության ֆոնին բնավ կարիք չունի ինչ-որ բարձրադիր հարթակների, ինչպես իր ելույթում նշեց, այդուհանդերձ նրա վերդարձը կարող է ավետել լոկ մի բան՝ Գագիկ Ծառուկյանը գալու է ժողովրդի պահանջով, նրանց հոգսերն ու առօրյա խնդիրները թեթևացնելու, ինչպես նաև երկրի քաղաքական կուրսը հստակեցնելու և ապագա անելիքները պլանավորելու համար:

 

Սարգիս Հարությունյան