Սիրիայում «Չափավոր ընդդիմությունը» զենքով փորձում է Ասադին հեռացնել իշխանությունից և նրանց հետ աշխարհը բանակցում է, բայց մի քիչ այն կողմ թուրքիայում Քրդերը նույնպես զենք են վերցրել ու ունեն իրենց պահանջները թուրքական իշխանությունից ու չգիտես ինչու քրդերը որպես չափավոր ընդդիմություն չեն համարվում աշխարհում:
Թուրքիան նույնիսկ ռազմական գործողություններ է իրականացնում քրդական ջոկատների նկատմամբ ոչ իր տարածքում այլ Սիրիայում և դա նրանք անում են հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում:
Ի՞նչ գործ ունի Թուրքիան առհասարակ Սիրիայի տարածքում և այդ ի՞նչպես են որոշել, որ Սիրիայի իշխանության դեմ զենքով ելածները չափավոր ընդդիմություն են, իսկ քրդական ջոկատները ահաբեկչական խմբավորումներ:
Էդգար Խաչատրյան