Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների արդյունքում երկրի նորընտիր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ կզբաղվեն երեք հայ և չորս ադրբեջանցի երեսփոխաններ...Հայերը հիմնականում մեծամասնական ընտրակագով Ջավախքից ընտրված պատգամավորներն են,որոնք ներկայացնում են իշխանամետ "Վրացական երազանք" կուսակցությունը...Նրանք են՝Հենզել Մկոյանը,Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը...Ադբեջանցիները չորսն են և ներկայացնում եմ թրքաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը...Դրանք են "Վրացական երազանք"-ը ներկայացնող Ռուսլան Հաջիևը,Սալավան Միրզոևը,Մահիր Դարզիևը և Սաակաշվիլիի "Միացյալ ազգային շարժում" կուսակցության ներկայացուցիչ Ազեր Սուլեյմանովը...


Հ.Գ.Հաշվի առնելով այն հանգամանքը,որ ադրբեջանցիները թվաքանակով Վրաստանում երկրորդ տեղում են վրացիներից հետո,ապա կարելի է ասել,որ արդյունքները հայ համայնքի համար վատը չեն...Բացի այդ Թբիլիսին ևս ամեն ինչ արեց,որ կրճատի հայաբնակ տարածաշրջաններում մեծամասնական ընտրատարածքների թիվը՝փորձելով այդպես ևս կրճատել հայազգի պատգամավորների ընտրվելու հնարավորությունը Վրաստանի խորհրդարան...Բացի այդ հիմնական հակառակորդներ՝ "Վրացական երազանք" և "Միացյալ ազգային շարժում" կուսակցությունները ազգությամբ հայ թեկնածուներին չէին ընդգրկել համամասնական իրենց ցուցակների անցողիկ մասում,այն դեպքում,երբ ադրբեջանցի Մահիր Դարզիևը "Վրացական երազանք" կուսակցության 20-րդ համարն էր և շատ հեշտ ներթափանցեց խորհրդարան...

 

Գագիկ Համբարյան