Ու միևնույնն է թե որ երկրում ես, թե այդ երկիրի փողոցները ինչքան գեղեցիկ են, թե տնտեսությունը ինչքան զարգացած է, բյուջեն ինչքան են մսխում, թե միջին աշխատավարձը ինչքան է, նախագահը ընտրված է, թե պաշտոնը գրաված, երբ այդ երկրներից հետո մտնում ես Հայաստան թոքերդ ավելի ազատ են շնչում, աչքերդ այլևս չեն լարվում, մի տեսակ ավելի հանգիստ ու լավ ես քեզ զգում, վերջիվերջո քոնն է, դու ես տերը, ու թքած բոլոր տեսակ քաղաքական խնդիրների վրա, այդ պահին աչքիդ չի երևում: Իսկ, թեկուզ մեկ օր բացակայելուց հետո, Երևան մտնելը անբացատրելի զգացմունք է: Տեսնե՞ս ուրիշ երկրների բնակիչներն էլ են հայերի նման կարոտում իրենց քաղաքները:

 

Աշոտ Ասատրյան