Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ "Իսկանդեր" օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի "դեֆիլեն" մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում և Անկարայում...Սեպտեմբերի 20-ին,երբ արդեն պարզ էր,որ Երևանի Հանրապետության հրապարակում հայտնվելու է "Իսկանդերը", Թուրքիայի առաջնորդ Էրդողանը սպառնացել էր,որ Արցախյան հակամարտությունը կարող է "տաքանալ"...Հետո ակտիվացան ազերի պարկետային գեներալները,որոնք մարտի դաշտում նույնիսկ հեռադիտակից օգտվել չգիտեին,բայց շատ խելացի դեմքով հայտարարում էին,որ կոչնչացնեն ՀՀ-ի տարածքում գտնվող ռազմական բոլոր կարևորագույն օբյեկտները և այլն...

 

Իսկ երեկ և այսօր ազերիական ԶԼՄ-ները ուղղակի մրցակցում են միմյանց հետ,թե ով է ավելի մեծ ապատեղեկատվություն տպելու Հայաստանին պատկանող "Իսկանդերների" մասին՝դրանով հանգստացնելով և համոզելով մանր կճղակավորներին,որ իրենց ոչինչ չի սպառնում...Ազերիներն էքստազային հրճվաքով սեփական հասարակությանը համոզում են,որ այդ "Իսկանդերներն" այն չեն,ինչ որ պետք է լինեին,կամ դրանց օգտագործումը վերահսկվում է Մոսկվայի կողմից և Բաքուն վախենալու բան չունի,որ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու դեպքում չգիտես ինչու պետք է տուժի Վրաստանը և այլ հիմարություններ՝հղում անելով ինչ-որ հազարերրորդ կարգի հայաստանյան փախած քաղաքագետների և վերլուծաբանների վրա...Սակայն այս ապատեղեկատվության հոսքի մեջ կարելի է մերթընդմերթ տեսնել իրականությունը մոտ վերլուծություններ...Բաքվում շատ վիրավորված են Մոսկվայից,որ Պուտինն "Իսկանդերը" վաճառել է ոչ թե իրենց,այլ հայերին...Նրանք համոզված են,որ մենք դա գնել ենք պարտքով,իսկ իրենք դրա դիմաց մեկից կվճարեին...Այդ իսկ պատճառով Բաքուն այսուհետ իր հայացքը կուղղի դեպի Թուրքիա և Իսրայել...Վերջինս նրան խոստացել է կրկին մեծ քանակությամբ զենք վաճառել,որից ազերիները շատ գոհ էին ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ...

 

Հետաքրքիր է ստացվում...Նույն ազերիական կայքում մի քանի ժամ տարբերությամբ տպագրված երկու նյութերը իրար հակասում են...Ոնց կարող է "Իսկանդերը" պատկանել ռուսներին,բայց միևնույն ժամանակ այն մենք գնենք պարտքով նույն ռուսներից...Կամ,եթե մենք հարվածենք Մինգեչաուրի ջրամբարին կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին Ադրբեջանի տարածքում,դրանից ի՞նչ վնաս կունենա Թբիլիսին...Կամ,վերջապես,եթե Հանրապետության հրապարակով անցած "Իսկանդերն" այդքան վատն է,ինչպես դա ներկայացնում են ազերիները,ապա ինչու՞ են այդքան խառնվել իրար...

 

Բաքվի իշխանությունների ցայտնոտային և ատրամաբանական քայլերից ու մեկնաբանություններից կարելի է ենթադրել,որ Իսկանդերների "դեֆիլեն" Երևանի Հանրապետության հրապարակում ոչ միայն մեծ անհանգստություն է առաջացրել Իլհամ Ալիևի մոտ,այլև "իսկանդերոֆոբիա" ամբողջ Ադրբեջանում,որն օրեցօր թափ է հավաքում...

 

Իսկ Իլհամի նմանը պետք է իրոք հասկանա,որ հաջորդ անգամ պատերազմ սանձազերծելու դեպքում ՀՀ-ն անպայման առաջինը շարքից կհանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզուրում գազամուղը...Իսկ որպես "դեսերտ" հարված կհասցվի Մինգեչաուրի ջրամբարին...

 

Գագիկ Համբարյան