Գաղտնիք չէ, որ այսօրվա բուհական համակարգը ընդհանուր առմամբ չի գոհացնում ոչ ուսանողներին, ոչ էլ դասախոսներին:

 

Պետական բուհերին լուրջ մրցակից են դարձել Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսարանները: Եթե առաջինի դեպքում պետական բուհերի դիմորդներին տանելու ծավալը փոքր է, հաշվի առնելով խիստ քննությունները և բարձր ուսման վարձը, ապա մյուս երկուսը զգալիորեն "ուսանողաթափ" արեցին պետական մի շարք բուհեր ...

 

Պետք է, բնականաբար, ոչ թե նրանց մեղադրել, այլ ձգտել պետական բուհերը հրապուրիչ ու ցանկալի դարձնել ուսանողների համար:
Իհարկե, ոչ բոլորն են ծանր վիճակում հայտնվել .. Օրինակ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը նման խնդիր չունի և չի էլ ունենա մի շարք գործոնների շնորհիվ, որոնք սակայն կապ չունեն կրթության կազմակերպման և մատուցման հետ:

 

Կարծում եմ, ժամանակն է հիմնովի վերանայել ուսանող կրթելու, որակյալ կադրեր պատրաստելու ողջ գործընթացը: Օրինակ, մի շարք առարկաներ դարձնել ընտրովի և հնարավորություն տալ ուսանողներին մասնակցել այլ առարկաների դասերին, որոնք նրանց կհետաքրքրեն: Սա կարող է թույլ տալ ուսանողին նաև իր դասացուցակը ինչ-որ առումով ինքնուրույն կազմել:

 

Մագիստրոսական կրթությունը լիովին պետք է վերանայվի:

 

Այս և մի շարք այլ հարցեր ու գաղափարներ քննարկման կարիք ունեն: Լայն շրջանակների, այդ թվում' ուսանողների մասնակցությամբ:

 

Պակաս կարևոր չեն նաև "կենցաղային" պայմանները .. Լսարանների ոչ բավարար թվով լինելը, վարագույրների բացակայությունը, ինչի հետևանքով ուսանողները արևի տակ շշմում են, իսկ գրատախտակը փայլում' անընթեռնելի դարձնելով գրածը, -ձայնա և -տեսա սարքավորումների առկայությունը լսարաններում, արագ ինտերնետային կապը և այլն ..

 

Որքան շուտ այս հարցերը կարևորվեն, այնքան լավ ...

 

Իզաբելլա Աբգարյան