Սիրելի՛ հայրենակիցներ,


Սիրելի և հաղթող արցախահայություն


Շնորհավորում եմ ձեզ՝ Արցախի Հանրապետության անկախության առթիվ. 25 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը' դառնալով ազգային միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը:


Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ այս փառավոր օրվա կապակցությամբ և խաղաղություն ու բարօրություն մաղթում յուրաքանչյուրիդ.


Կեցցե ՛ ազատագրված ու անկախ Արցախի Հանրապետությունը:

 

Դավիթ Համբարձումյան