Քանի որ բանակում ծառայող զինվորը թքած ունի թշնամու էլիտար զորքերի վրա, քանի որ շարքային զինվորը մեկ կրակոցողվ հողին է հավասարեցնում թշնամու 200 հազար դոլար արժողությամբ ռազմական տեխնիկան, քանի որ բանակի մեջքին կանգնած է ոչ միայն ծառայող զինվոր այլ նաև ՀՀ տարածքում և արտասահմանում ապրող ողջ հայությունը:
Թշնամու երկրում բանակ ու զինվոր հասկացությունները շատ ցածր մակարդակի վրա են: Նրանց մոտ չես տեսնի, որ ժողովուրդը համախմբվի ու միահամուռ աջակցի բանակին: Նրանց ժողովուրդը համախմբվում ու միահամուռ փախնում է սահմանամերձ բնակավայրերից առաջին իսկ կրակոցի ժամանակ:
ՊԲ հրամանատարի վերջին երկու հարցարզրույցներից հետո թշնամու բանակի ղեկավարությունը բերանները ջուր առած նստած են իրենց կաբինետներում: Դեռ ապրիլին կորցրած մարդկային ու տեխնիկական կորուստների համար պատասխան չեն տվել, հիմա արդեն նոր խնդիրներ է կուտակվել գլխներ:
Աշոտ Ասատրյան