Մոռացված «Հայկական վալս»-ի հետքերով... Այս հին ձայնապնակը տարիներ առաջ էի տեսել մի հավաքածուում, սակայն ձայնարկիչի բացակայության պատճառով չեր հաջողվել այն լսել: Վերջերս պարզվեց, որ դեռևս 1886 թվականին Ա. Ռոզենբերգը հրատարակել էր իր կողմից հեղինակած «Невозвратное время. Армянский вальс» («Անդարձ ժամանակ. Հայկական վալս») ստեղծագործության նոտաները, և ինչպես նշված է տիտղոսաթերթին, այն մասնավորապես վաճառվել է Սանկտ Պետերբուրգի «Северная Лира» երաժշտական խանութում:
Հիշու՞մ եք Վահան Տերյանի հանրահայտ «Կարուսել» բանաստեղծությունից այս տողերը.
«Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

 


Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում...»
Ամենայն հավանականությամբ, «Անդարձ ժամանակ» վալսը մի ինչ որ մեղեդու վերամշակումն է հանդիսացել, սակայն բավականին տարածում է ստացել իր ժամանակին: Համենայն դեպս, 20-րդ դարասկզբին «Կոլումբիա» նվագախմբի կատարմամբ "Columbia Phonograph" ձայնագրման ստուդիայի կողմից հրատարակվում են արդեն այդ ստեղծագործության ձայնասկավառակաները՝ այդ նույն "Armenian Waltz. Never to Return" անվանումով:

 

Մեզ չհաջողվեց պարզել, թե ով էր վալսի հեղինակ Ա. Ռոզենբերգը, սակայն համացանցում կա այդ ուշագրավ վալսի ձայնագրությունը, որն էլ առաջարկում ենք լսել:

 


Ռուբեն Շուխյան