Բաքվում զարմացել են Հայաստանի շախմատիստների որոշումից
Ադրբեջանի Շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահ Մահիր Մամեդովը իր տարակուսանքն է հայտնել Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի որոշումից,ըստ որի՝ Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի 1-13-ը Բաքվում կայանալիք Շախմատային Օլիմպիադային,որին մասնակցելու հայտ են ներկայացրել 180 երկրներ...Մահիր Մամեդովը նշել է,որ պաշտոնական Բաքում Հայաստանի հավաքականին անվտանգության երաշխիքները տվել էր և նրանց համար շատ զարմանալի էր հայկական կողմի այս պատասխանը...Մամեդովը չի մոռացել նշել,որ հայ շախմատիստներն անցած տարի Բաքվում մասնակցել են աշխարի գավաթի խաղարկությանը,և որ Լևոն Արոնյանը շատ լավ է իրեն զգացել Բաքվում...
Լիովին համաձայն եմ ՀՇՖ-ի դիրքորոշման հետ՝ չմեկնել Բաքու...Հայ շախմատիստների Բաքու մեկնելը ադրբեջանական կողմը հաջորդ իսկ րոպեից քարոզչական նկատառումներով կօգտագործեր Հայաստնի դեմ...Աշխարհին կփորձեր ապացուցել,որ նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո հայերն իրենց բավական անվտանգ են զգում Ադրբեջանում...Կարևորն այն է,որ Երևանը մինչև վերջ չփոխի իր դիրքորոշումն այս հարցում...Հիմա Բաքվի էմիսարները կանցնեն նավթախավիարային դիվանագիտությանը և կփորձեն ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջոցով ՊԱՐՏԱԴՐԵԼ Հայաստանին ներկայանալ Բաքվի խաղերին...Ժամանակին,հենց նրա միջոցով Բաքվին հաջողվեց հյուրընկալել Արոնյանի նման շախմատիստին և հիմա այդ հանգամանքը օգտագործել որպես ադրբեջանամետ քարոզչություն...ՀՀ իշխանությունները և կոնկրետ մեր շախմատի թիկունքին կանգնած ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Իլյումժինովին պետք է մերժեն...Հայաստանի նման ուժեղ շախմատային գերտերության չմասնակցությունը Բաքվի օլիմպիադային մեծ վնաս կհասցնի ոչ միայն Ադրբեջանին,այլև ՖԻԴԵ-ին,որը պարտավոր էր այնպիսի պայմաններ ստեղծել,որ բոլոր հավաքականները,այդ թվում նաև ուժեղագույնները անպայման մասնակցեին...
Հ.Գ.Հայաստանի շախմատիստների մասնակցությունը սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային ես դիտարկում եմ նաև որպես անարգանք ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ զոհված հարյուրից ավել մեր հերոսների նկատմամբ... Շատ ուրախ եմ,որ մեր շախմատիստները ՉԵՆ մասնացելու Ալիևին գովազդող այդ հերթական միջոցառմանը..
Գագիկ Համբարյան