1. Հայաստանում, կարելի է ասել, քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրա հետ մեկտեղ հասարակական դաշտում հսկայական տեղ ունի պոպուլիզմը, հուզականությունը, անհանդուրժողականությունը, որը պետության ժողովրդավարացման առումով որևէ դրական բան չի խոստանում:
2. ՊՊԾ գունդը գրավելուց հետո փողոցում սկսված անկազմակերպ գործընթացի անխուսափելի տապալումը բերելու է հասարակության շրջանում դեպրիվացիայի նոր ալիքի և նպաստելու է արտագաղթի տրամադրությունների աճին, քանի որ հասարակ հայաստանցիների ընկալումներում կդրոշմվի այն միտքը, որ նույնիսկ այսպիսի ծայրահեղ և ապօրինի եղանակով հնարավոր չի փոփոխությունների հասնել:

 

Հ.Գ. Վերլուծելով այս ամենը կարելի է հանգել այն եզրակացությանը, որ ապագայում ՀՀ քաղաքացուն հասարակական գործընթացներում որպես շահառու ներգրավելը և այդ եղանակով երկրի ժողովրդավարացմանը նպաստելը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու քան առաջ: Դրան գումարած՝ համակարգը զենքի ուժով փոփոխության հասնելու փորձի արդյունքում իրեն տրված քարտ բլանշով այսօր ավելի բիրտ է:

 

Արսեն Ֆիդանյան