Հումորը հումոր, բայց երբ մարդիկ չափն անցնում են պետք է այդ ամենը սաստել: Ոստիկան Մագայի մասով հումորն արեցինք, ուրախացանք կարելի էր անցնել:
Ի՞նչ է նշանակում, այդ աղջկա անունով պորնոգրաֆիկ կայքում էջ բացելը: Եթե բարոյականությունից ենք խոսում, պետք է փաստեմ, որ այդ քայլով դուք ավելի անբարո եք դառնում: Մարդկանց անցյալն ու ներկան իրենց որոշելիքն է: Նախկինում ստրիպ պարուհի, հիմա ոստիկան՝ չի՞ կարելի: Ո՞ր օրենքով է սահմանափակվում նրա իրավունքը, ես այդպիսի ո՛չ մարդկային ո՛չ սահմանադրական նորմ չգիտեմ, եթե կա՝ լուսավորեք:


Հիմա, եթե խոսենք բարոյականությունից, վա՞տ է, որ մարդը ցանկացել է իր նախկին մասնագիտությունը փոխել մեկ այլ բանով, որը ի միջայլոց իր մեջ պարունակում է նաև ձեզ պաշտպանելու նյուանսները: Թե՞ պարտադիր հոլիվուդյան ֆիլմ պետք է լիներ, որտեղ ստրիպ պարողը դառնում է հրեշտակ ու բոլորը ծափ են տալիս: Հին ժամանակներից եկող մի ասույթ կա՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

 

Էդգար Խաչատրյան