Էրեբունու ցույցերը գնալով վերածվում են աբսուրդի: Բանախոսներից շատերի մոտ մտածողության ու տրամաբանության տոտալ դիֆիցիտ է տիրում:
Դեռ երեկվանից դուրս չէինք եկել Պարույր Հայրիկյանի գեղեցիկ կատարման տպավորության տակից, այսօր էլ բանախոսները խոսում են ինչ որ մառազմատիկ բաների մասին:
Ժառանգության բեկորներից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանը, ցույցի բացումն արեց որոշակի բացահայտումներով առ այն, թե իշխանությունները չեչեն գրոհայիններ են բերում ՊՊԾ գնդի վրա հարձակում իրականացնելու համար: Ու դրանից հետո ջղայն դեմքով Մարտիրոսյանը պարզաբանումներ է պահանջում իշխանություններից:


Նստած մտածում եմ, թե հարթակում հավաքվածները մինչև ինչքան կարող են անլրջացնել ու արժեզրկել ցույցն ու դրա բուն նպատակները: Այ հարգելիս, ինչ չեչեն, ինչ պարզաբանում: Արդեն երկար ժամանակ քաղաքական դաշտում լինելով, ցույցերին էլ մասնակցելու ստաժ ունենալով' պարզապես խայտառակություն է նման հրապարակային հայտարարություն անելը: Երևի Ռամզան Կադիրովն էլ Օսիպյանի հետ ապահովելու՞ է հասարակական կարգը:

 

 

Նարեկ Սարգսյան