ՋՈՒՐԸ

Ջուրը ուրախ ծփում էր հարազատ ծովի տարերքում: Բայց մի անգամ գլուխը մի հիմար միտք մտցրեց' հասնել մինչև երկինք:
Նա դիմեց կրակի օգնությանը: Կրակը իր ջերմությամբ ջուրը վերածեց տաք գոլորշու մանր կաթիլների, որոնք օդից շատ ավելի թեթև դուրս եկան: Գոլորշին իսկույն վեր սլացավ դեպի օդի ամենաբարձր ու սառը շերտերը:
Ամպերից էլ վեր բարձրանալով' գոլորշու հատիկները այնպես սառեցին, որ ցրտից ատամներն իրար էին զարկվում: Որպեսզի տաքանան, նրանք ամուր իրար սեղմվեցին և օդից ծանրանալով' հենց նույն պահին էլ թափվեցին ներքև:

 


Ջուրը, հիվանդանալով փառասիրությամբ, բարձրացավ երկինք, բայց այնտեղից վտարվեց: Պապակած հողը մինչև վերջին կաթիլը կլանեց ամբողջ անձրևը: Եվ ջուրը հողում դեռ երկար կրեց իր պատիժը մինչւ որ կարողացավ վերադառնալ ծովի ազատ տարածությունները:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

 

Հովիկ Չարխչյան