Մի բան ասեմ ու լռեմ...
Էն որ Yerevan Color Run մրցույթ են կազմակերպում ու ֆեյսբուքյան փիառշիկուհիները մի շաբաթ էտ էնքան են սպամում, որ քիչա մնում զզվես էտ միջոցառումից, ինչի մի օր չեն անում «Երևան Կեղտոտ Փողոցներ» մրցույթ կազմակերպեն ու լուսանկարեն, թե ինչքան զիբիլ կա փողոցներում ու, երբ քամիա անում, ոնցա սաղ Երևանը ծածկվում զիբիլիով:

 


Թե չէ ով էլ ուզես կարա Երևանում միակ նորմալ տեղը մնացած Կասկադում մի երկու հավքի, մի դիջեյ բերի, գունավոր ներկի, հետո էնքան ֆոտոշոփով նկարներ սարքի, մի հատ էլ քաղաքապետարանի լոգոյով հատուկ էֆֆեկտներով տեսանյութ ու ցույց տա մթոմ սաղ կայֆա.... Էտ ամենը անընդհատ տարածի....
Մի արեք տենց, լուրջ գործով զբաղվեք ու էտ ժամանակ մի բանը հավայի սփամելու բան չեք ունենա, այլ լիքը լավ գործերի մասին կարող եք խոսել...
Հ.Գ. Կարկուտի ժամանակ մի կիլոմետր քշեցի մի նորմալ ծառ չգտա, որ մեքենան տակը կանգնացնեմ.....

 

Անկախ Հայաստան