Իմ համեստ կարծիքով, էս Հայաստանի նորաթուխ լոգոյի մտահաղացումը լավն է, բայց կատարումը՝ ահավոր։ Հավերժության նշանն ինքնին շատ թույն ու սիրուն սիմվոլ է, բայց էդ գունավոր զռթիկները էնքան անկապ ձև են արել, որ ես միանգամից չհասկացա էլ, որ հավերժության նշան են ուզեցել ստանալ։

 

Կարող էին ավելի կրեատիվ էլ մոտենալ, թե չէ սենց տպավորություն է, որ կամ գռդոնել են, կամ էլ չափազանց ծանր են տարել դիզայներական մտքի թռիչք ասվածը։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան