Առաջին անգամ սահմանադրական բարեփոխումներից հետո պետությունը քաղաքական ընտրություն է կազմակերպելու նոր կառավարման մոդելով և կուսակցական ցուցակներով։
Առաջին անգամ Հայաստանում առաջնային մանդատի իրավունք է ունենալու միայն ՀՀ ազգային ժողովի պատգամավորը, ով այլևս լինելու է երկրի թիվ 1 քաղաքական կառույցի ներկայացուցիչը։
Հետաքրքիր են լինելու նաև քաղաքական կուսակցությունների նախընտրական տրամադրությունները, քարոզարշավի ձևերն ու եղանակները։

 


Փաստ է, որ քաղաքական ուժերը հանդես են գալու նոր դեմքով, թարմ ու նոր գաղափարներով, գեղեցիկ ու հետաքրքիր քաղաքական PR-ով, նախընտրական կարգախոսով և այլն։
Հայտնի է, որ ցանկացած ընտրություն մարդկանց մոտ նոր սպասումների ու դրական փոփոխությունների հույս է արթնացնում, իսկ գալիք տարվա խորհրդարանական ընտրություններն իսկապես շատ են տարբերվելու նախորդ բոլոր ընտրություններից։

 


Ժամանակը ցույց կտա, ով ինչպես է դիրքավորվելու և քաղաքական ինչ լեզվով է փորձելու շահել մարդկանց վստահությունը, բայց որ ընտրություններից հետո քաղաքական-կուսակցական համակարգը սկսելու է զարգանալ ու կայանալ' իրողություն է, որը ամրագրվել է սահմանադրական փոփոխություններում։

 

Սմբատ Ղահրամանյան