Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը մի տեսակ հայտարարությունների մասով լղոզված է ընթանում: Միգուցե, որոշ դեպքերում էլ հենց անհրաժեշտ է նման լղոզվածությունը թե ներքին, թե արտաքին քաղաքական մակարդակներում:


Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հեռուստատեոսությանը տված հարցազրույցում խոսել է ԻՊ-ի դեմ պայքարում Ինջիրլիքի ռազմաբազան գործընկերներին տրամադրելու մասին և հարցադրում կատարում, թե «ինչու՞ Ռուսաստանի հետ էլ չանել դա»: Միանգամից սա թե ռուսական, և թե թուրքական մամուլում ընդունցվեց որպես ռուսների առջև Ինջիրլիքի բազան բացելու ազդանշան: Մեկ օր անց նույն Չավուշօղլուն հերքեց իր հայտարարությունը:


Օրեր առաջ էլ Թուրքիայի վարչապետը, խոսելով ռուս օդաչուին փոխհատուցելու մասին, հայտարարել էր դրա հնարավորության և պատրաստակամության մասին, իսկ ժամեր անց' կրկին հերքել: Մի խոսքով, հիմա և միմյանց են «զոնդաժ» անում և արևմտյան գործընկերներին:

 

Լևոն Հովսեփյան