Արգենտինայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Լեո Մեսսի հայտարարությունը' հավաքականից հեռանալու մասին ցնցեց ողջ սպորտային աշխարհը : Հերթական անգամ կիսաեզրափակչում պարտվելուց հետո հունի 27-ին Մեսսին լրագրողներին հայտնեց այդ մասին, սակայն մի շարք սպորտային մեկնաբաններ այլ կարծիքի են: Բանն այն է, որ Մեսսիի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններում անհարթություններ կան և մի անգամ չէ, որ Մեսսին բարձրաձայնել է դրա մասին:

 

Այս տարի, երբ Արգենտինայի հավաքականը եզրափակչում պարտվեց Չիլիի ընտրանուն, Մեսսին ինստագրամի իր էջում գրառում կատարեց' «հերթական անգամ նստած ենք ինքնաթիռում և սպասում ենք թռիչքի թույլատվության, Աստված, ԱՖՖ (Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա)- սա ուղակի կատաստրոֆիկ է»: Ինչևէ կարծում եմ պռոֆեսիոնալ չէ անձնական ամբիցիաներից ելնելով հեռանալ հավաքականից: Անհասկանալի է նաև Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը Մեսսիին, նման ֆուտբոլիստին պետք է մեծարել, այլ ոչ թե քննադատել կամ կոնֆլիկտի գնալ նրա հետ: Հուսանք, որ գոնե երկրպագուների ակտիվ ներգրավածությունն այս հարցում պատճառ կհանդիսանա Մեսսիի որոշման փոփոխմանը, հակառակ դեպքում Արգենտինայի հավաքականը դիտարժան և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու հետ լուրջ խնդիրներ կունենա:

 

 

 

 

 

 

 

 

Աշոտ Եսայան