Ես սոխով ճաշ չեմ սիրում: Երբ տնեցիք սոխով ճաշ էին եփում, ուղղակի չէի ուտում: Բայց չէի ասում Յախք:
Հիմա մեր երկիրն ա: Ինչի՞ եք հեռանալիս ասում Յախք:
Ասեմ ինչի՞: Որովհետև ամաչում եք ձեր քայլից: Որովհետև քայլն արդարացնելու լուռ միջոց չունեք: Ու պիտի ասեք Յախք: Որովհետև ինչ հնարավորություններ էլ ունենաք, մեկ ա գաղթական եք:
Մի անգամ էս դրվագի մասին գրել եմ. Մայրիկ ֆիլմում անձնագրերի մեջ դրվող կնիքը՝ Անհայրենիք: Որովհետև էդ կնիքը գիտեք, որ կրելու եք:

 


Մեր սոխով ճաշին Յախք մի ասեք, ուղղակի կարելի է չուտել և խնդրել կամ պահանջել այլ բան:
Ոչ ոք ձեզ չի ստիպում մնալ: Համաձայն եմ, որ հաճախ Լավագույն տղերքն են հեռանում: Բայց լավագույն տղերքը չեն թքում ու հեռանում: Ետդարձի կամուրջներ չեն այրում: Չեն պղտորում էն աղբյուրը, որից ինչ որ ժամանակ սնվել են:
Յախք արա, Յախք:

 

Աղասի Միքայելյան