Հարգելի' Նիկոլ Փաշինյան երբ Ազգային ժողովի ամբիոնից մարտի մեկյան իրադարձությունների մեղավորներ ես փնտրում' ապա պետք չէ հեռու գնալ և տառապել <<սկլեռոզով>>, փոխարենը ես քեզ ամեն ինչ կհիշեցնեմ, ուրեմն հարգելիս' մի հատ հիշի՛ր ո՞վ և ովքե՞ր են հավաքել ժողովրդին թատերական հրապարակում, հիշի՛ր ովքե՞ր են տաս օրից ավել ընդդիմադիր ժողովրդին վերածել ան կառավարելի ամբոխի, իսկ այժմ ավելի մանրամասնորեն հիշեցնեմ իրողությունը...

 


1) Դո՛ւք էդ որ մեյմունների նման տաս օր իշխանափոխության փոխարեն Քոչարի ու Քեզգինկա եք պարել, հիմնական նպատակն թողած եսիմ ինչերով էիք զբաղված' չէի՞ք մտածում հետևանքների մասին, որ բազմահազարանոց հանրահավաքը օրեր շարունակ բղավում էր << Հիմա՜ Հիմա՜ Հիմա՜ >> էդ ժամանակ ինչո՞ւ չէիք հիշում ընդդիմության արժեքների մասին, 300-400 հազարանոց ընդդիմություն հավաքվեցին Ձեր շուրջ և բոլորի միակ նպատակն ու հույսը դա իշխանափոխություններ, բա անելիք ունեիք իրագործեյիք հարգելի զուլալ ընդդիմադիրներ, իսկ հիմա էլ Ձեր մեղքը ուրիշի վզին մի փաթաթեք, Նիկոլ Փաշինյան' օրինակ հենց դու այդ ժամանակվա անմեղ զոհերից որևէ մեկը գերեզմանոց այցելել ե՞ս, որևէ մեկ զոհվածի ընտանիքին աջակցել ե՞ս, փաստերով ու անուն ազգանունով կարաս ներկայացնել ու՞մ ես այցելել ու ի՞նչ ես արել։
Իսկ հիմա փոխարեն դրել ու մենակ ապագոռգոռ մենակ քննադատում ես սաղին, որ ի՞նչ, իբր մոռանան ու շեղվեն իրական մեղավորներից, իսկ եթե էդքան մտահոգված ես ապա ինչո՞ւ սրան-նրան փնովելու փոխարեն' չե՞ս պահանջում ու անմնացորդ պայքարում մարտի մեկի դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 


Գիտե՞ս իսկական տղամարդը ոնց ա լինում ????? Եթե ես մեկն ու մեկին օրինակ' Պողոսին հետս տանեմ մի կռվի կամ վիճաբանության ու Աստված չանի իր հետ բան պատահի' ամեն դեպքում միակ մեղավորը ես եմ լինելու ու քածիկի պես չեմ ասելու (Ա՜յ Պողոսը եկավ բայց եթե Պետրոսն էլ գար սենց բան չեր լինի):
Փաշինյան բա ինչո՞ւ Լևոնին չես մեղադրում, չես քննադատում, նախկին առաջնորդ իր գլխավորած ժողովրդին ծեծող, ջարդողների հետա հանդիպում իր տան մեջ, արդեն ախպերական հարաբերությունների մեջ է, բա մի հատ էլ իրան քրֆի, թե՞ վախենում ես քրֆելիքդ սկզբնաղբյուրը կը ջարդի։
Հարգելի' Փաշինյան ջա՜ն ասածներիդ մեջ մի ճշմարտություն կա դա Հայաստանում իրակական ընդդիմության պակասն է և ժողովրդի հավատը դեպի որևէ ընդդիմադիր ուժերի, սակայն երբեք չմոռանաս, որ այդ հավատքի կորստի մեղավորնել եք Դո՛ւք, մարտի մեկից հետո Դո՛ւք եք կոտրել ժողովրդի իրական հավատը և վստահությունը դեպի լուսավոր ապագայի, Ձեր մարտի մեկյան անգործության պատճառով մարդկանց մեջ մահացավ հույսն ու հավատը դեպի երբևէ ձևավորվող ու սպասվող իրական ընդդիմությանը, ընդդիմություն' որը ասում է ու իր ասածներին տեր է կանգնում, ընդդիմություն' որը առավոտից երեկո իր սեփական փիյարի փոխարեն կզբաղվի ժողովրդի փիյարով և բարեկեցիկ ապագայի կառուցման փայքարով։
Էդ գեղեցիկ քննադատության արվեստին բոլորս էլ լավ տիրապետում ենք, բայց իրական ու տեսանելի գործողությունների կատարել ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ո՛չ բոլորիս մոտ է ստացվում։

 


Էն ՕԵԿ-ը ու ԲՀԿ-ն գոնե վորոշ չափով արած ունեն մարդկանց համար, ի տարբերություն մենակ դեմագոգությամբ ու գովազդային փիյար հանդիսացող քննադատանքների նրանք հազարավոր մարդկանց մատից փուշ են հանել ու խեղճ ու կրակ հավատացող ու վստահող ժողովրդին չեն առաջնորդել և ուղղորդել դեպի անիմաստ ու ան արդյունավետ արյունահեղություն։

 


Եզրափակելով գրառումս ցանկանում եմ անդրադառնալ Ձեր ասած մի նախադասությանը, որում մասնավորապես ասվում է ( Անուներ ու անվանումներ են փոխելու , բեղեր են պահելու և այլն...), իսկ երբևէ մտածել ե՞ք, որ եթե Հայաստանում իրակական ընդդիմություն հայտնվի' ապա այսօրվա քաղաքական թատերախմբի դերասանները իրենց սեռական պատկանելությունն են փոխելու էսօր իրենց ԼԱՎ ՏՂԱ համարողներից շատերը' հեշտությամբ վերածվելու են ՎԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻ։

 

Էմիլ Մարկոսյան