Տարբեր կրոնական և քաղաքական բարձրաստիճան անձանց կատարած այցելությունների շարքում Հռոմի պապի' Հայաստան կատարած այցելությանը կարևոր և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Հայաստանի և Վատիկանի կապերը ոչ միայն տեղավորվում են կրոնական և քաղաքական համագործակցության շրջանակներում, այլև խորը պատմական արմատներ ունեն: Սրա հետ մեկտեղ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գոյություն ունի հայ կաթողիկե համայնք, իսկ համայնքը կազմող Հայ Կաթողիկե Պատրիարքությունը ճանաչում և ընդունում է Հռոմի Պապի գերագահությունը:
Գաղտնիք չէ, որ Վատիկանը, լինելով աշխարհի ամենափոքր երկիրը, մեծ ազդեցություն և դեր ունի ժամանակակից միջազգային հարաբերություններում և քրիստոնեական աշխարհում: Մոտավոր հաշվարկներով ներկայումս աշխարհում կաթոլիկների թիվը անցնում է 1,2 մրդ-ից: Կաթոլիկները մեծ թիվ են կազմում Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում:
Այսպիսով Պապի այցելությունը պետք է դիտարկել ոչ միայն Պապը որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդի, այլև որպես 1,2 մլրդ կաթոլիկների հոգևոր ներկայացուցչի այցելություն այց-ուխտագանացություն դեպի Հայաստան: Ուստի և այցի շուրջ առաջ եկած բուռն արձագանքը պատահական չէ:
ՀԳ.Տարբեր երկրների կաթոլիկները լսելով դեպի ՀՀ Պապի կատարած ուխտագնացություն-այցի մասին, կարող են նույնպես ցանկություն ունենալ Հայաստան այցելելու:
Նարեկ Պողոսյան