Ադրբեջանի տնտեսության ռազմականացումը վտանգ է պարունակում ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: Իհարկե, Ալիևը Իրանի վրա հարձակման հրաման չի տա, սակայն հայկական հարցի լուծումից հետո, եթե դա նրան հաջողվի, ինքը կկազմակերպի հյուսիսային Իրանի թրքախոս բնակչության' այսպես կոչված հայրենիքի հետ միավորվելու շարժումը, իսկ զենքը անհրաժեշտ կլինի «հայրենակիցներին» պաշտպանելու համար:

 

Եթե ՀՀ ղեկավարությունը' ով էլ լինի դրանում, շարունակի գոյատևման քաղաքականությունը, ապա Իլհամը կունենա որոշակի շանսեր իրագործելու իր նպատակները: Մնում է, որ ասվածն ընկալվի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

 

Վախթանգ Սիրադեղյան