Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ֆեյսբուքյան էջում թեժ քննարկում էր ծավալվել՝ ԱՀ Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի գործունեության հետ կապված: Նշվել էր, որ Է. Մահմուդովը 2800-ից ավելի սեքսուալ բնույթի տեսահոլովակներ ունի, ինչը նշանակում է, որ նրա ցուցումով՝ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր օր մի տեսահոլովակ է նկարահանվել:

 


Այս համատեքստում, հնչել են բավական ուշագրավ կարծիքներ, որպես օրինակ՝ «Հետո էլ մարդիկ բողոքում են, թե ազգային անվտանգությունը չի աշխատում, տեսեք, թե ինչպես է աշխատում», կամ՝ «Հատուկ նրանց համար, ովքեր ասում են, թե Ադրբեջանում պոռնոգրաֆիայի ինդուստրիա գոյություն չունի…այն էլ ինչպես գոյություն ունի, և ինչպիսի «աստղերի» մասնակցությամբ»:

 


Իսկ ամենաուշագրավն այն է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում արդեն այսօր շրջանառված տեղեկատվության համաձայն՝ Ազգային անվտանգության նախկին նախարարը մահացել է սրտի կանգից իր իսկ առանձնատանը. ըստ վերջինի հարազատների՝ մահվան պատճառ կարող էր հանդիսանալ Է. Մահմուդովի կողմից, սթրեսային վիճակից դուրս գալու նպատակով, ոգելից խմիչքների չարաշահումը:
Եվ թեպետ դեռևս Է. Մահմուդովի մահվան մասին լուրը պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ նախկին նախարարի օրերը հաշված էին՝ հատկապես հաշվի առնելով վերոնշյալ՝ 2800-ից ավելի սեքսուալ բնույթի տեսահոլովակների «հերոսների» կողմից հաշվեհրդարի հնարավորությունը:

 

Արմեն Պետրոսյան