Ռուսաստանը շահագրգռված է վերականգնել Ադրբեջանում իր երբեմնի ռազմական, քաղաքական ու տնտեսական լիարժեք ներկայությունը և տևական ժամանակ է, ինչ այդ ուղղությամբ հետևողական ջանքեր է գործադրում:

 

Հավանաբար Մոսկվայում որոշ շրջանակներ գտնում են, որ Ռուսաստանի արմատական շահերն ու անվտանգությունը Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հնարավոր է ապահովել բացառապես հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու գնով Ադրբեջանում հիմնավորապես վերահաստատվելու ճանապարհով:

 

Իրականում դա պատրանք է՝ ցանկալին իրականության հետ շփոթելու ցավալի միտում, որը ռուսական կողմին որևէ առավելություն չի տա, սակայն լրջագույն հարված կհասցնի Հայաստանի ու Արցախի կենսական շահերին: Իր անվտանգությունն ապահովելու հետ կապված նպատակներին իսկապես հասնելու համար Ռուսաստանն այլ՝ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից միանգամայն արդյունավետ հնարավորություններ ունի, որոնք, այդուհանդերձ, մոսկովյան իշխանություններից ավելի մեծ ճկունություն կպահանջեն:

 

Արման Մելիքյան