Նալբանդյան 48 շենքը՝ մեկ դար առաջ... Ներկայացնենք Երևանի պատկերով 20-րդ դարասկզբին տպագրված ևս մի փոստային բացիկ: Նալբանդյան փողոցի 48 հասցեում (Սախարովի հրապարակին կից) գտնվող այս շենքը կառուցվել է 1901 թվականին տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Այստեղ է գործել Երևանի նահանգային գանձատունը, իսկ 1918-1920 թթ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության Ֆինանսների նախարարությունը: Հետագայում այս շենքում է տեղակայվել Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ներկայումս՝ Հայբիզնեսբանկի գլխավոր մասնաշենքն է:




Հետաքրքիր է նաև իմանալ Նալբանդյան փողոցի անվանումների փոփոխությունը. 1870-ին՝ Գուբերնատորսկայա, 1884-ին՝ Արշակ Տեր-Ղուկասյանի, 1920-ին՝ Ազատամարտիկների, և արդեն 1921-ից՝ անվանակոչված է ի պատիվ Միքայել Նալբանդյանի:


Ռուբեն Շուխյան