Այդ մենք ենք մեղավոր, որ այլ պետությունները, չեմ ասում ազգերը, խառնվում են արդեն մեր ներպետական այնպիսի կենցաղային հարցերին, ինչպիսիք են, ասենք , արձանների տեղադրումը:
Մեղավոր ենք բոլորս՝ սկսած շարքային քաղաքացուց , վերջացրած պետության ղեկավարումը ստանձնաց պաշտոնյաներից: Մենք մեկ բառ շնորհակալության փոխարեն, այլոց պաչում դնում ենք գլխներիս ու այդպես հազարամյակներով գլխներիս դրած՝ ման տալիս:

 

Եթե Ռուսաստանը Հայաստանի համար արել է մեկ благородный քայլ դա չի նշանակում, որ մենք պետք է բացեինք Մոսկվա կինոթատրոն, Լենինգրադյան փողոց , Ռուսաստանի տուն, ունենաինք Լենինական, Կիրովական, տարատեսակ ֆան ակումբներ, ռուսերենը դպրոցներում ընտրեինք որպես երկրորդ լեզու, իսկ անգլերենը, գերմաներենը , ֆրանսերենը դասացուցակում գրեինք օտար լեզու... Մենք մեկ հատիկ շնորհակալություն բառի փոխարեն անձնուրած նվիրվում ու նետվում ենք այլ պետությունների գիրկը, իսկ հետո նեղանում, որ այդ պետությունները խառնվում են մեր ներքին կենցաղային հարցերին... Ես թեթև եմ տանում արձանի մասին հայտնի հայտարարությունը, դրանով իմ՝ ՀՀ-ի շարքային քաղաքացուս, վերաբերմունքն արտահյտելով հայտարարություն արած անձի ոչ կարևոր ֆիգուր լինելու փաստին...

 


Կարեն Հովհաննիսյան