Տրամաբանության սահմաններում է ենթադրել, որ այդ ՀՕՊ-ի հետ կապված խնդիրն ինքնին կվերանա, եթե ՀՀ իշխանությունները ՀՀ պետության գումարով զենք գնեն Ռուսաստանից․․․ ՀՀ իշխանությունները, բնականաբար, պետք է գնեն նաև ՀՕՊ համակարգեր․․․ Իսկ երբ պետությունն ունենա սեփական հակահրթիռային համակարգերը, ապա Ռուսներին այլևս կարիք չի լինի բացատրել, որ այդ կոլեկտիվ պաշտպանության ՀՕՊ ծրագրի իրականացումը կարելի է հետաձգել․․․

 

Քանզի արդեն իսկ հասկանալի կլինի, որ զենքի գնման գործողությամբ այդ ծրագիրը կորցնում է իր նշանակությունը․․․ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունում չկան լուրջ, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ։ Եվ դա բնական է։ Որ կառույցն է ի վիճակի կառավարությանը մատակարարել նման մարդկանցով․․․ Իհարկե, ազգային ժողովը, որտեղ պետք է լինեին հոգեբաններ, տնտեսագետներ, իրավաբաններ, ֆիզիկոսներ, պատմաբաններ․․․

 

Բայց բավական է մի հայացք նետել այդ ազգային ժողով կոչված անհեթեթության վրա և իսկույն հասկանալ, որ Հայ ժողովուրդն արդեն քսանհինգ տարի զուրկ է պետություն կոչված համակարգից, քանզի միայն ազգի հանդեպ թշնամաբար տրամադրված մարդիկ կարող էին նման դժբախտություն՝ նման ազգային ժողով փաթաթել ազգի վզին․․․

 

Արմեն Հարությունյան