ՀՀ ԱԺ պատգամավոր , Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանին պետք է ասենք, որ Ղարաբաղ չի այլ Արցախ է, տիկին Եսայանին նաև պետք է ասել, որ Արցախի հարցը համայն հայության հարցն է: Դա կլինի արտաքին , թե ներքին ճակատում , բացարձակ կապ չունի, դա համայն հայության հարցն է: Ինչ է նշանակում ՝ Ղարաբաղը թողեք ղարաբաղցիներին...

 

Դե որ էդպես է Գառնին թողեք գառնեցիներին, ջուրը մի տարեք Արարատյան դաշտավայր, Սևանը թողեք սևանցիներին ու սևանցու ձեռքից մի վերցրեք լողափերը, Սյունիքի հանքերը թողեք սյունեցուն... Այ քեզ բա՜ն, մենք պայքարում ենք ազգովի նրա դեմ, որ տարանջատում ու պառակտում չմտցվի ազգի մեջ , դուք դրել ասում եք ղարաբաղցի ու հայաստանից, տենց լավ չի, ավելի մեծ մուրճով տուր գլխիս... Բա որ զինվորի մայրը դուրս ա գալիս ու ասում ա որդուս մի տար Ղարաբաղ կրակի բերան, բա էլ խի եք ասում էս ինչ ազգադավ հայտարարություն ես կատարում, Ղարաբաղը էտ նաև Հայաստաննա... Վաղուց ժամանական է, որ Արցախը ճանաչվի ՀՀ-ի անաբաժանելի մաս ու մարզ...

 


Կարեն Հովհաննիսյան