Հայ-թուրքական հարաբերությունների՝ հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ, կրքերի հերթական թեժացման հետ Էրդողանը չի զլանում հիշեցնել, որ Թուրքիայի հայությունը պատանդ է իր ձեռքում, և որ ինքը հաշվեհարդար կտեսնի նրանց հետ։ Իհարկե սա սուլթան Էրդողանին բնորոշ նացիստական հայտարարություն է, որը կարծում եմ, արդեն չի զարմացնում ոչ միջազգային հանրությանը, ոչ էլ հայկական շրջանակներին։ Բայց հիմա չեմ ուզում քննարկել Էրդողանի այս բարբաջանքները, ուզում եմ հասկանալ, թե ինչպես հայերը դարձան պատանդ և արդյոք այդ պատանդների համար ՀՀ-ն կրում է պատասխանտվություն, թե ոչ։

 

Եթե վերանանք ազգայի զգացումներից, ապա Հայաստանի ղեկավարությունը ոչինչ պարտավոր չէ անել այստեղ հայտնված ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ նրանք, որ Թուրքիա են գնացել ու գնում ամենատարբեր պատճառներով՝ առևտրի, մարմնավաճառության, կամ ուղղակի բնակվելու համար, կամ չեն գիտակցում կամ էլ այնքան առյուծի կաթ խմած են, որ չեն վախենում գնալ մի երկիր, որտեղ «հայ» բառը տարածված վիրավորանք է, իսկ իրենց երկիրը չունի դիվանագիտական հարաբերություններ այս պետության հետ, ուստի և չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին մի երկրում, որի հետ որևէ բնույթի փոխհամաձայնություն և պայմանավորվածութ չկա։

 

Ամենևին չքննարկելով այս մարդկանց ոչ ազգային արժանապատբության զագցումը, ոչ էլ պատմական հիշողության բացակլայությունը, քանի որ բարոյախրատական դասեր չեմ ուզում տալ և ամեն մեկն ինքը գիտի ինչպես է վերաբերվելու ազգային մեր ողբերգությանը, իրենք իրենց պատանդ են դարձնում և այստեղ իրենց չի օգնում նույնիսկ «արա ինչ ցեղասպանություն, ինչ բան» մտածելակերպը։ Այնպես որ պատանդ դառնալն այդ մարդկանց ընտրությունն է, ընկել են թող քաշեն, մեր պետությունն այս պահին Հայաստանը չլքած բնակչության անվտնագությունն ապահեվելու խնդիր ունի, իսկ թուրքերի հետ ախպերություն անողների ժամանակը չկա։

 

Կարեն Համբարձումյան