Սպասում եմ, որ մոտ օրերս Ռուսաստանը պատժիչ կամ դաստիարակչական գործողություններ կիրականացնի Թուրքիայի դեմ: Վերջին օրերի Ռուսաստանի քայլերը վերլուծելով, գալիս եմ նրան, որ Թուրքիային սպասվում է ռազմական հարված, միայն թե չեմ կարող ասել թե դա որտեղ կլինի՝ իր տարածքում, թե՞ այլ պետության (Սիրիա, Իրաք) տարածքում, բայց որ կլինի շատ ցավոտ հարված դրանում կասկած չկա:
Թուրքիան հարավ-արևելյան նահանգներում որոշակի հաջողության հասնելուց հետո , ձեռքը նորից երկարացրել է Սիրիա, ավելի կոնկրետ սկսել է հատուկ նշանակության զինվորներ գործուղել Հալեպ: Ռուսաստանը արդեն երեկվանից տեղեկատվական դաշտում սկսել է իրաականացնել քարոզչություն, որ Թուրքիան Սիրիայում կրակի տակ է պահում խաղաղ բնակչությանը, մասնավորապես քրիստոնյա բնակչությանը, որը հատուկ է իսլամիստների գործելաոճին: Սպասում եմ նոր զարգացումների...Կարծում եմ, որ Ռուսաստանի պատասխանը չի ուշանա, ինչպես նաև չի ուշանա Եվրոպայի պատասխանը՝ կապված սիրիացի փախստակնների ճամբարում տեղի ունեցող սեռական ոտնձգությունների հետ:
Կարեն Հովհաննիսյան