ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկները' հետաքննության մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, կարելի է համարել լուրջ ձեռքբերում:

 


Անկախ համանախագահների առաջարկների բովանդակությունից, դա մեկ քայլ առաջ է այն ճանապարհին, որը տանում է դեպի հասցեական գնահատականներ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ , և որպես արդյունք' կստեղծվեն նախադրյալներ հրադադարի ռեժիմի ավելի խիստ պահպանման համար:

 

Ենթադրում եմ, նախագահների առաջիկա բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն այս նոր գործընթացի մանրամասներին վերաբերվող հարցեր:
Կարծես թե, ադրբեջանական անպատժելիության շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանական դիվանագիտության համար, մեղմ ասած, դժվար կլինի սա ներկայացնել որպես ձեռքբերում:
Պետք է օգտվել պատեհությունից և հետևողականորեն գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին:

 


Հայկ Արամյան