Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, որ կհանի 102-րդ ռազմաբազն։ Փաստորեն ՌԴ-ն մտածում է, որ մենք էդքան միամիտ ենք ու հավատացել ենք, որ էդ ռազմաբազան մեզ համար են Հայաստանում պահում։ Այսօրվա ռուս-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում դա մի բան էլ վնասում է մեզ, որովհետև այդ երկրների պատերազմական գործողությունների համար Հայաստանն է լինելու թատերաբեմ։ Իսկ Թուրքիան ՀՀ վրա չի հարձակվում հաստատ ոչ այդ ռազմաբազայից վախենալով։ Իսկ եթե ՌԴ-ին չի հետաքրքրում իր դիրքերը Հարավային Կովկասում, թող հանեն։
Հաստատ մենք մեծ բան չենք կորցնում։ Հատկանշական է, որ այս ասեկոսեները շրջանառության մեջ դրվեցին այն պահին, երբ հայ-թուրքական սահմանին իրականացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Երևի մտածել են մենք վախեցել ենք ու այդ ֆոնին ռուսի սապոգն ենք վախից գրկելու։ Ախորժակներիդ՝ քացախ։
Գևորգ Նալբանդյան