ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում անդրադարձել է Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

 

«Հիանալի քննարկում ենք ունեցել Հայաստանի Արտաքին գործերի նախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովում ընդունած որոշումների իրականացման, այդ թվում և հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ-ի՝ մեխանիզմների ստեղծման առաջարկի շուրջ»,- գրել է ԱՄՆ համանախագահը:

 

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։