Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քիչ առաջ հայտարարել է, որ գերմանական օրենսդիր մարմինը քննության են ենթարկում թուրք-գերմանական հարաբերությունները: Նա նաև Գերմանիային հիշեցրել է 3,5 միլիոն թուրքերի մասին, ովքեր ապրում են Գերմանիայում և մասնակից են Գերմանիայի քաղաքական և տնտեսական կյանքին:
Թուրքիայի վարչապետը անընդունելի է համարում Բունդեսթագի կողմից քվերակության դրվող բանաձևում առկա Հայոց Ցեղասպանություն եզրույթը և կրկին կոչ արել պատմությունը թողնել պատմաբաններին:
Կարեն Հովհաննիսյան