Ուղիղ 2 ամիս առաջ ազգս համախմբման բարձունքի վրա էր։ Բոլորս եղբայրներ և քույրեր էինք, միհամուռ պանքարում էինք ընդհանուր թշնամու դեմ։ Մոռացել էինք ամեն ինչ, զորավիգ էինք կանգնած մ իմյանց։ Կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվեց և դարձավ ավելի վատ՝ քան առաջ էր։ Պառակտվեցինք կրկին բազում թևերի։ Ի հայտ եկան նոր դեմքեր, երևույթներ, որոնք ավելի սրեցին իշխանության, ընդդիմության, միմյանց հանդեպ մեր վերաբերմունքը։ Երբ խորն ես տնտղում այս կարճաժամկետ գործընթացները, հստակ պատկերացնում ես, թե ինչու մեր հսկայական թագավորությունը աստիճանաբար մասնատվեց և ի վերջո կործանվեց։

 

Դեռևս միջին դարերի պատմիչների ներկայացրած իշխանական խռովությունները, ժողովրդական անտարբերությունը, պալատական խարդավանքներն ու այլախոհ քաղաքականությունը աչքիդ առջև են հառնում նոր մոտիվներով։ Կրկին հասկանում ենք, որ մենք՝ ամենահին ու հզոր պետականություն ունեցող ազգերից մեկը լինելով, պատմությունից ամենևին էլ դասեր չենք քաղում, քաղաքկանության մեջ անհեռատես կույր ու շահամոլ ենք և որ շան ու կատվի մեջ ընկերական հարաբերություններ չեն լինում, լինում է միայն դաշինք՝ ընդդեմ խոհարարի։

 


Գևորգ Նալբանդյան