Ինչպես բոլոր տարածաշրջաններն, այնպես էլ Լոռին առանձնանում է իր գյուղերով, որոնք ունեն յուրահատուկ մենթալիտետ ու սովորույթներ: Երկար-բարակ էտ թեմայից չեմ խոսի, դրա մասին կասեմ առանձին: Իմ հայրենի Օձունն, օրինակ, հայտնի է իր ըմբոստությամբ ու կռվարարությամբ, իսկ ասենք Շնողը հայտնի է ուսման հանդեպ մեծ սիրով ու կրթության կնատմամբ յուրահատուկ ուղղվածությամբ:
Ահա դրա առհավատչյան:

 

 


Մի լոռեցի մարդը էշին նստած քաղաք ա գնալիս է լինում, գիշերը վրա հասնում և ստիպված գիշերակաց է մնում ճանապարհամերձ ջրաղացում: Հյուասիրությունից հետո երբ արդեն չիբուխները վառում են ու թինկը տալիս կրակի մոտ, հյուրը դիմում է տանտիրոջը. «Այ ախպեր, բա էս խի՞ չես հարցնըմ, էս ու՞ր էս գնում»: Հյուրընկալ տանտերը նայում է խորհրդավոր հյուրին ու զոռ տալով չիբուխին ասում. «Դե եթե ուզուլրացի (մինչև 1961 թիվը Օձունը կոչվում էր Ուզունլար, որը թուրքերենից թարքմանաբար նշանակում է դժվար, կտրուկ, դիք ճանապարհ) ես, ուրեմը բերդը տեսակցության ես գնում, թե շնողնեցի է՞ս, ուրեմն ուսանող էրեխի համար Էրևան ապրուստ էս տանում»:

 

 

Արմեն Հովասափյան