451 թ. Ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը:
1805 թ. Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տալիս Ռուսական կայսրությանը:
Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում:

 


1822 թ. Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դառնում 116 մարդ:
1896 թ. Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի ցար:
Չարլզ Դոուն առաջին անգամ հրապարակում է ԱՄՆ-ում գործարարության մակարդակն արտահայտող Դոու-Ջոնսի գործակիցը:
1897 թ. Լույս է տեսնում Իրլանդացի գրող Բրեմ Սթոքերի Դրաքուլա վեպը:
1918 թ. Սարդարապատի ճակատամարտը:
Ստեղծվում է Վրաստանի առաջին հանրապետությունը:

 


1928 թ. ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:
1946 թ. Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին:
1986 թ. Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը:
1991 թ. Լաուդա Էյր 004 չվերթի Boeing 767 օդանավի վթարի հետևանքով զոհվում է 223 մարդ:

 

 

Արթուր Տեր-Մելիքսեթյան