Երեխային մանկատուն պետք է տեղափոխել ծայրահեղ դեպքերում, երբ չկան մարդիկ, ովքեր կարող են ստանձնել նրա խնամակալությունը:
Դժվարի իրավիճակներում երեխաներին շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ հաճախ տեղափոխում են առանց համապատասխան ուսումնասիրություն կատարելու, մինչդեռ կան դեպքեր, երբ երեխան կարող է մնալ ընտանիքում, հատկապես հաշվի առնելով ազգային մենթալիտետը:

 


Գործադիրը անհրաժեշտ է համարել բարեփոխումներ իրականացնել երեխաների այլընտրանքային խնամքի հարցում: Այսպիսով, կսահմանվեն այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթություններն ու կմշակվեն խնամքի հաստատություններ ուղղորդման առավել հստակ չափորոշիչներ:

 


Նշենք, որ ինչպես այս հարցում, այնպես էլ շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում տեղավորված երեխաների՝ հարազատ ընտանիք վերադառնալու հարցում նախկինում բավարար աշխատանք չէր իրականացվում: Հարկ է նշել, որ նախագծի ընդունման շնորհիվ հստակ կսահմանվեն երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման և խնամքի հաստատություններ ուղղորդման առաջնահերթությունները, հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ, ինչպես նաև՝ կիրականացվեն շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ:

 

Եվա Գրիգորյան