Ալիևյան մամուլը ցնծության մեջ է...Նույնիսկ երկրորդ պլան է մղվել Արցախյան հիմնահարցը...Իլհամ Ալիևն իր դստեր՝Լեյլայի համար պրոֆեսորի կոչում է գնել,այն էլ պատվավոր...Այսուհետ, հայատյացությամբ հայտնի սույն լաչառը,որը նաև ֆիլմեր է նկարահանում,երգում,պարում,արտասանում,դիզայնով,դիվանագիտությամբ զբաղվում, Խոջալուի "ցեղասպանության" PR-ն անում,բարձր պաշտոններ զբաղեցնում և՛ ՌԴ-ում, և՛ Ադրբեջանում, արդեն պատվավոր պրոֆեսոր է...Արդեն "պրոֆեսորական" մակարդակով է լաչառություն անելու աջուձախ՝իր հակահայ կեցվածքը բոլոր անկյուններում ցուցադրելով...Սիրելի հայրիկը այդ կոչումը գնել է Մոսկվայի պետական հումանիտար-տնտեսագիտական համալսարանից....Ադրբեջանական մամուլը բացարձակ չի էլ թաքցնում,որ այդ կոչումը գնվել է.Ալիևների ընտանիքը մեծ ներդրումներ է կատարել այդ համալսարանում,որի դիմաց համալսարանի ռեկտորը վարձահատույց է եղել...Բա չէ՜,"անշնորհակալ" Հռոմի Պապը ...Մեհրիբան խանումը միլիոնավոր դոլլաներ ծախսեց Հռոմում Կաթոլիկ եկեղեցու սրբավայրերի վերանորոգման համար,իսկ Ֆռանցիսկոս Պապը վերցրեց ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը...Ռուսաստանյան համալսարանի ռեկտորին գնելն ավելի դյուրին է,քան Հռոմի Պապին...

 


Սակայն Լեյլայի պրոֆեսորի կոչում ստանալու վրա ցեխ շպրտեց ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկը,որը այդ կապակցությամբ հրապարակել էր վիրտուալ Խոջավենդի շրջանի վիրտուալ Հախուլու գյուղի ԻՐԱԿԱՆ գրադարանի լուսանկարը...Ինչու՞ վիրտուալ...Քանի որ Խոջավենդի շրջան կոչվածը՝ Արցախի հարավն է...Կարելի է ենթադրել,որ ազերիները այլ տեղում են այդ անունով գյուղ հիմնել,սակայն տեղաբաշխում են "Խոջավենդի շրջանում"...Հիմա կարևորը դա չէ,այլ գրադարան կոչվող այդ շինությունը,որն ավելի շատ հավանոցի կամ ախոռի է նման,քան գրադարանի (տես լուսանկարը)...Լեյլայի նման պրոֆեսորներ ունեցող Ադրբեաջնին,բա՞ հարիր է այսպիսի գրադարան ունենալ...Այսպիսի գրադարան այցելողը միայն մեկ բան կարող է լավ սովորել՝մկկալ...

 

 


Ֆորմուլա-1 կազմակերպող,Եվրոպական Օլիմպիադա անցկացնող և այլ մեծ ու փորք շոուների սիրահար Ալիևների ընտանիքն ավելորդություն է համարում գրադարաններ կառուցելը երկրում...Այդ պատճառով էլ գրադարանները տեղակայվում են այսպիսի ախոռներում,իսկ գումարները գնում են Մոսկվայի պետական հումանիտար-տնտեսագիտական համալսարան,Հռոմ,Վենետիկ,Լոնդոն և այլն՝Մեհրիբանին ՄԱԿ-ի,ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում,Լեյլային՝ պատվավոր պրոֆեսորի կոչում գնելու համար...

 

 

Գագիկ Համբարյան