Գեներալ-մայոր Սամվել Կարապետյան. Այն քիչ գեներալներից է, որի մասին կայքերում ու վիկիպեդիայում շատ բան չես կարող գտնել, բայց խոսակցությունների ժամանակ շատ կարող ես լսել նրա կատարած գործի մասին:

 

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 11-ին ք. Ստեփանակերտ (ԼՂՀ): 1980-֊83թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1988թ.-ից մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին: Նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաթիվ զինտեխնիկա: Մասնակցել Է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1992-2000թթ. եղել է ԼՂՀ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար, 2000թ.-ից՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ: ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր (2001): Արցախի հերոս (2000): Պարգևատրվել Է ԼՂՀ «Ոսկե արծիվ», ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:

 

Աշոտ Ասատրյան