Սովետի վախտվա փոստերից
Մեկը քաղաքի պատերին կը՜պած սպիտակ թղթեր փակցնելով գնումա, չեկիստները հետևից գալիս բռնում են, վրեն գոռում՝ էս ի՜նչ ես անում արա ՛ : Պատասխանում է ՝ չեք տեսնում թռուցիկներ եմ կպցնում, հեղափոխություն եմ անում: Չեկիստը հարցնում է, էս ի՞նչ ձևի թռուցիկներ են արա ՛, բա խի վրան բան չկա գրված՛: Ասում է, գրեմ ինչ անեմ, մեկա սաղ էլ ամեն ինչ գիտեն:

 


Սովետի ու նեոսովետի պատմությունը այդպես էլ չփոխվեց: Հիմա, կարծես էլի այդ օրերն են, բոլորն էլ ամեն ինչ գիտեն և ասելու ոչ մի բան չկա: Սակայն պարզվում է, որ ամեն ինչ իմանալը, դեռ ամեն բան հասկանալ չի նշանակում, քանզի հասկանալուն անպայման կհաջորդեր՝ անելիքը: Համենայնդեպս հասկանալու գործընթացով սկսվում է հասունացման պրոցեսը, որին էլ հուսանք՝ կհաջորդի կոնկրետ գործողությունների փուլը ...

 

 

Արմեն Զատիկյան