Էրդողանի կողմից «Եվրոպայի օրվա» կապակցությամբ հրապարկված ուղերձում ԵՄ-ին ուղղված սուր քննադատությունից և կոշտ ելույթից հետո որոշակի մեղմ շեշտադրումներ և հռետորաբանություն են կիրառվել, որի նպատակը նախորդ ելույթի կոշտ շեշտադրումների մեղմացումն է: Ուղերձում ընդգծվել է ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ լինելու հանգամանքը, կարևորվել վիզային ռեժիմի վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության պահպանման և դրա հետագա կիրառման հանգամանքը:

 


Ուղերձի հրապարակումն ակներև է դարձնում երկու հավանական տարբերակ՝
վերջինիս կողմից անհավասարակշիռ, զգացմունքային, պահի թելադրանքով արված ելույթի սրբագրման անհրաժեշտություն,
Թուրքիայի կողմից ԵՄ-ին իրավիճակից բխող «ուժի ցուցադրում»:
Թուրքական մամուլի հատկապես ընդդիմադիր հատվածը ուղերձը որակվել է որպես վերջինիս կողմից ԵՄ-ին ուղղված նախորդ սուր ելույթից հետո կատարված հետքայլ:

 

Լևոն Հովսեփյան