Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում տարածված մի տեսանյութ (https://www.youtube.com/watch?v=UKAJn0qnTbs),որտեղ ՌԴ ՊՆ նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ քննարկվում է զինադադարի հաստատուման մանրամասները Արցախի և Ադրբեջանի միջև...Սույն տեսանյութը YouTube-ում հայտնվել է մայիսի 5-ին,սակայն ազերիական ԶԼՄ-ները հիմա նոր են արձագանքում նրան...Զավեշտալին և ցավալին քոչվոր կոյունլուների համար այն է,որ նրանք ստիպված են ընդունել այն փաստը,որ Արցախում զինադադարի հաստատման փաստաթուղթը ԵՌԱԿՈՂՄ է.Ռուսաստանի միջնորդությամբ այն ստորագրվել է Արցախի,Ադրբեջանի և Հայաստանի զինվորական ներկայացուցիչների միջև...Մինչ այսօր պաշտոնական Բաքուն հայտարարում էր,որ 1994 թ-ի մայիսին հաստատված զինադադարի փաստաթուղթը երկկողմանի է՝Հայաստանի և Ադրբեջանի միջև է ստորագրվել...

 

Արցախը որպես կողմ հանդես չի գալիս...Ազերի պաշտոնյաները,պատմաբանները,քաղաքագետները,վերլուծաբանները և այլ շահագրգիռ անձինք պնդում էին,որ հայերի այն հայտարարությունը,թե զինադադարի պայմանագրի ստորագրմանը մասնակցել է նաև Արցախը՝սուտ է...Ցավոք,անցավ 22 տարի և հիմա նոր է համացանցում հայտնվում հակամարտող կողմերի համար այս շատ կարևոր տեսանյութը,որը լիովին քարուքանդ արեց Բաքվի սուտը...Այն արդեն ստիպեց ազերիներին ընդունել փաստը,որ ԱՐՑԱԽԸ Բաքվի և Երևանի պես այդ համաձայնագրի կողմ է...Իսկ ես իմ կողմից կհրապարակեմ ևս երկու կարևոր փաստաթղթեր այդ համաձայնագրին վերաբերող,որոնք ևս ապացուցում են,որ զինադադարի համաձայնագրի թե՛ կազմմանը ,և թե՛ ստորագրմանը Արցախի հերկայացուցիչները մասնակցել են (տես լուսանկարները)...

 


Հիշեցնեմ,որ զինադադարի մասին համաձայնագիրը Մոսկվայում ՌԴ ՊՆ նախարար Պ.Գրաչովի միջնորդությամբ ստորագրել են ՀՀ ՊՆ նախարար Ս.Սարգսյանը,Ադրբեջանի ՊՆ նախարար Մ.Մամեդովը և Արցախի բանակի հրամանատար Ս.Բաբայանը...Իլհամ Ալիևը երկար տարիներ կեղծելով Ադրբեջանի վերջին տարիների պատմությունը փորձում է ազերի հասարակությանը համոզել,որ իր հայրը ոչ մի "սխալ" չի կատարել իր կառավարման տարիներին՝հատկապես հայերի հետ կապված...Երբ 2003 թ-ին Իլհամ Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ,ապա նրա գլխավոր կարգախոսը Արցախյան հարցում հետևյալն էր՝"Մաքուր էջից ենք սկսում բանակցությունները հայերի հետ"...Այսպիսով,վերջինս ոչ թե ցանկանում էր ձերբազատվել Քի Վեստում ձեռք բերված պայմանավորվածություններից,այլև հիմա ջրի երես դուրս եկած տեսանյութից և փաստաթղթից,ինչպես նաև 1993-94 թթ-ին ադրբեջանական ազգի ՀԱՅՐԻԿԻ՝Հեյդար Ալիևի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ուղղված նամակներից,որոնց առկայությունը ավելի է նյարդայնացնում ներկայիս ապշերոնյան սուլթանին...

 

 

 

Գագիկ Համբարյան